պապական դպրոցի փառքն ու պարծանքը։ Լինելով մի վերին աստիճանի ֆանատիկոս նորադարձ, նա արժանացավ մեծ ուշադրութեան, ուղարկվեց Հռօմ, ուր աշակերտեց Պրօպագանդայի դպրոցում: Նախկին ողորմելի հայ տիրացուն այնքան ճարպիկ և եռանդոտ էր, որ պատրաստվում էր Նիկօլի յաջորդը լինել։ Բայց որովհետե Նիկօլը շուտ չէր մեռնում, թէե ծեր էր, ուստի Յունանեանը, ժամանակը զուր սպասողութեան մէջ անց չը կացնելու համար, գնաց Հայաստան` հերետիկոսներին խելքի բերելու համար։ Ամենից շատ նա աշխատում է իր հայրենի Եւդօկիա (Թօխաթ) քաղաքում։ Այն փաստը, որ նորադարձ հայը անհամեմատ շատ ֆանատիկոս և կատաղի էր քան բուն կաթօլիկը, մի նոր հաստատութիւն գտաւ այս մարդու անձի մէջ[1]: Ժողովրդի մէջ անբաւականութիւններ ծագեցին և Յունանեանը արգելվեց Էջմիածնում։ Այս ժամանակ էր (1682), որ Խաչատուր Կարնեցին հանդիպեց նրան և համաձայնվեց գնալ նրա հետ Հռօմ, ուր մտաւ Պրօպագանդայի դպրոցը և դարձաւ կաթօլիկ քահանայ։
Գործունէութեան ասպարէզ նա ընտրեց Կ․ Պօլիսը։ Այդտեղ թէ քարոզում էր և թէ գրում, ու հռչակվեց իբրև գիտնական մարդ։ Բացի Քերականութիւնից, որ տպվեց Լիվօրնօի տպարանում, նրա գրչի աակից դուրս եկան կրօնական
- ↑ «Նիկօլի մահից յետոյ բազմելով Լեհաստանի արքեպիսկոպոսական աթոոի վրա, Յունանեանը վերջնականապէս կտրեց լեհահայերի կապը Էջմիածնի հետ, մի բան, որ նոյն իսկ Նիկօլը չէր արել։»