Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/408

Այս էջը հաստատված է

«Եօթն Իմաստասիրաց» յայտնի վէպը հետևեալ վերնագրով․ «Գիրք պատմութեան Կայսերն Փոնցիանոսի և կնոջն և որդւոյն Դիոկղետիանոսի, և յեօթանց իմաստասիրաց»։ Մի շատ տարածված, միջազգային վէպ է դա, որի հայրենիքը Հնդկաստանն է։ Հնդկաստանը, ինչպէս յայտնի է, ստեղծագործել է այնպիսի գեղարուեստական գործեր, որոնք մեծ ժողովրդականութիւն են գտել բոլոր ազգերի մէջ․ այսպէս է Յովասափի և Բարաղամի հռչակաւոր վէպը, այսպէս են նաև կախարդող երևակայութեան ստեղծած այն հէքիաթները, որոնք մտել են արաբական «Հազար ու մի գիշերներ»-ի մէջ։ Բայց հնդկական մտքի այդ գործերր հարազատութեամբ, անփոփոխ չեն տարածվել ազգերի մէջ, այլ խմբագրվել են զանազան կերպով. ստացել են ուրիշ կերպարանք, պահպանելով միմիայն կորիզր։ Այս տեսակ վիճակի է ենթարկվել և «Եօթև Իմաստասիրաց» պատմութիւնը. նա թարգմանվել է յունարէն և հրէական լեզուներով, վերջին լեզուից փոխադրվել է լատիներէնի և տարածվել է եւրօպական ազգերի մէջ, ստանալով այդտեղ զանազան խմբագրական ձևեր։ Այդ ձևերից մէկի թարգմանութիւնն է հայերէնը, բայց թէ ե՞րբ է կատարվել այդ թարգմանութիւնը — որոշ յայտնի չէ[1]: Բանասիրական մի ուսանելի

  1. Պարիզի ֆրանսիական ազգային գրադարանում կայ այդ գրքի մի ձեռագիր, որի յիշատակարանում ասված է (ծս Ցակոր երէցս Թ ո խա թեց ի թարգմանեցի զգեզեցիկ Պատմութիւնս ի լատինական գրոց է, ի խնդրոյ վարժապետին իմոյ Տէր Ակոբին` որ ասին Այվաթենց․ թվին ՌԿԳ (1614) փետրվար ամսոյ ժգ, ի երկիրն Լեհաց, ի քաղաքն Զամօսցա>>: (<<Կամենից>>, եր․. 171):