Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/409

Այս էջը հաստատված է

հարց է՝ թէ արդեօք հայերը չունէ՞ին այդ վէպի թարգմանութիւնը նախ քան արևմտեան խմբագրութեան ծանօթանալը, այսինքն մի թարգմանութիւն, որ աւելի հին լինէր, արևելեան թարգմանութիւններից վերցրած։ Բայց թողնենք բանասիրական հարցերը, տեսնենք թէ այդ դիրքը ի՞նչ տեղ ունի հայոց գրականութեան մէջ։

Նայելով <<Եօթն Իմաստասիրաց>> պատմութեան իրբև մի գրական գործի, որ մեծ ժողովրդականութիւն է վայելել ամեն տեղ, ուր թարգմանվել է, մենք նախ և առաջ կանգ ենք առնում մի հանգամանքի դիմաց.— գրական արժանաւորութիւնները չեն, որ սիրել են տալիս մի գիրք ժողովրդին, այլ առհասարակ պարզ ու անպաճոյճ պատմուածքը, հետաքրքրաշարժ բովանդակութիւնը, որ համապատասխանում է ամբոխի հասկացողութիվներին: Մեր օրից մի 20-30 տարի առաջ, երբ արդէն գոյութիւվն ունէր աշխարհիկ գրականութիւն, <<Եօթն Իմաստասիրաց>> գիրքը դեռ կարդացվում էր ամենամեծ հետաքրքրութեամբ և համարվում էր խելքի ու գիտութեան մի բարձր գործ։ Այդ ժողովրդականութիւնը, անկասկած անհամեմատ մեծ ու ընդարձակ էր անցեալ դարերում, երբ գրքերը միայն աղօթքներ և կրօնական բացատրութիւններ էին պարունակում իրանց մէջ։ Եօթն իմաստասէրների պատամութիւնը մեզանում չորս կամ աւելի տպագրութիւն ունեցաւ, և սա, ի հարկէ, մի ապացոյց է, որ նա մեր