Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/412

Այս էջը հաստատված է

մենք—ո՛չ։ Դեռ չորրորդ դարից սկսած յոյների մէջ գոյութիւն ունէր սիրային-էրօտիական վէպը, որ պահվեց մինչև Բիւանդիայի անկումը։ Շատերն էին այդպիսի վէպեր գրում. և եթէ բիւզանդական վէպը գրական շատ արժանաւորութիւններ չունէր, մարդկային ստեղծագործութիւնների շարքում մեծ անուն չը թողեց, բայց գոնէ կար այն, որ նա թարմութիւն ունէր, պատկերներ էր հանում ժողովրդական կեանքից, շօշափում էր ժամանակի բարքերն ու սովորութիւնները, ոճի ու ճաշակի հետ ընթերցանութեան նիւթ էր տալիս։ Վէպը Բիւզանդիայից անցաւ Եւրօպա, մեր-ժամանակակից վէպերի նախահայրը դարձաւ, իսկ դէպի արևելք, դէպի Հայաստան, անցնելու ճանապարհ չը գտաւ։ Բայց հայերը որպիսի ջերմեռանդութեամբ էին աշակերտում յոյներին կրօնական- սխօլաստիական գրականութեան մէջ...

Այդ արհամարհանքը դէպի աշխարհական գրուածքը մի սուրբ աւանդութիւն դարձաւ մեր գրականութեան համար և պահվում էր նոյն իսկ այն ժամանակներում, երբ Եւրօպան բանաստեղծական նշանաւոր արտադրութիւններ էր տալիս։ Ու հասկանալի է, որ պատահաբար թարգմանած «Եօթն Իմաստասիրաց» պատմութիւնը պիտի լինէր հայ ընթերցողի համար մի գանձ, որի մէջ նա գտնում էր հետաքրքրական, խրատական պատմութիւններ, տեսնում էր անկեղծ սիրող տղամարդկանց և սիրոյ հետ խազացող, սէր վաճառող կանանց, տեսնում էր կրքեր ու մոլութիւններ, միամտութիւն ու խարդախութիւն, մի խօսքով-