նրա հանգստութիւնը իբրև յիշողութիւն, իբրև, երազ[1]։ Կինը շարունակում էր լինել սատանայի գործիք, ուրեմն և պէտք էր նրան անտես անել, յամենայն դէպս զգուշանալ նրանից։
Ահա այս մտքերն էլ անց են կացրած «Եօթն Իմաստասիրացն» գրքի մէջ, սկզբից մինչև վերջը: Կինը անհաւատարիմ է, կինը բնական հակում ունի իր օրինաւոր ամուսնու անկողինը պղծելու և մի օտար մարդուն իր մարմինը վաճառելու․ կնոջը չէ կարելի հաւատալ նոյն իսկ այն դէպքում, երբ նա իրան սաստիկ սիրող է ցոյց տալիս։ Եւ այդ սէր ասած բանը անասնական հաճոյքի նման մի կիրք է: Եօթն իմաստասէրներ, փորձված, գիտուն աշիւարհի բոլոր գաղտնիքները հասկացած, միաբերան այս են քարոզում իրանց առակների մէջ․ կարելի՞ է դեռ երկմտել։ Եւ վերջապէս, հէնց ինքը, Փոնցիանոսի կինը, մի կէնդանի պատկեր է կնոջ, նենգամտութեան, խարդախութեան և դիլական հնարագիտութեան։ Որքան ջանք ու խելք էր հարկաւոր` նրան մերկացնելու համար։ Հետաքրքրական է, որ պատմութիւնը ներկայացնում է կանօնաւոր պայքար երկու կողմերի-կնոջ և տղամարդու մէջ։ Եօթն իմաստասէրները առակներ են ասում, բայց նոյնն անում է և կայսրի կինը. նա ցոյց է տալիս, որ տղամարդիկ էլ մաքրափայլ գառնուկներ չեն և տղամարդ էր այն սենեկապետը, որ փողով վաճառեց իր կնոջը, հակառակ վերջինիս ցանկութեան, մի հիւանդոտ և այլանդակ
- ↑ Професорь Корелинь—«Очерки Итальянскаго Возрожденiя», M., 1896, եր.172.