թագաւորի, որից զզվում էին բոլոր կնայք։ Բայց այսպիսի հակաճառութիւնները ոչինչ էին և յաղթողներ եօթն իմաստասէրներն են, իսկ առակախօսութեան կողմից նրանց հաւասարվող կինը խայտառակվում է։
Ահա ինչու հայ ըթերցողը մի առանձին ուշադրութիւն պիտի նուիրէր այդ գրքին։ Այդպէս էր և նրա աշխարհայեացքը, այդպէս նայում էր կնոջը և նա ինքը։ Մեզ մօտ էլ հոգեորականութիւնը երկար աշխատել էր որ մարդիկ հրաժարվեն աշխարհից, դառնան ճգհաւորներ և մեզ մօտ էլ կինը ճգնաւորական իգէալի տեսակէտից, ուրիշ ոչինչ չէր․ Բայց միայն խաբող, փորձութեան ենթարկող, ուղիղ ճանապարհից հանող մի արարած։ Եւ մեր գրականութեան մէկ էլ կինը սատանայի ու դևերի գործի, էր Հռչակվում։ XIII դարի մատենագիր Կիրակոս գանձակեցին, մի լուրկ բարեխիղճ հեղինակ, յանկարծ ընդհատում է իր , պատմութիւնը և դնում է մի գլուխ, որի մէջ ամենահասաատ կերսլով ասում է, թէ Գողթան գաւառում մի դև, կնոջ կերպարանք առած խառնակվում էր մի տղամարդու հետ։ Կասկածի ոչինչ տեղի, չը տալու համար Կիրակոսը հաւատացնում է, թէ դէպքը իրան պատմել է ականատես Յովսէփ վարդապետը [1]: Կիրակոսից չորս դար յետոյ էլ հայեացքները մի և նոյնն են․ Զաքարիսարկաւագը վրդովվում է այն անձանց դէմ, որոնք չեն հաւատում այդ տեսակ պատմութիւններին և հաստատում է Կիրակոսի աւանդածը, բերելով մի
- ↑ Կիրակոս պատմագիր, Մոսկվա եր 195