պատմութիւն թէ ինչպէս մի թուրք ճանապարհին պատահում է մի գեղեցիկ հագնված կնոջ, ինչպէս նա յանկարծ տեսնում է, որ այդ կինը նստել է իր ձիու գաւակին և յայտնում է նրա հետ ապրելու ցանկութիւն․ թուրքը, ի հարկէ, համաձայնվում է, թէև բարեպաշտ մարդ էր և գիտէր, որ սիրուն կինը կերպարանափոխված դեև է։ Եւ Զաքարիան աւելացնում է, թէ այդ «եղելութեան» պատմութիւնը ինքը լսել է նոյն այդ թուրքից[1]։ Այսպիսի հասկացողութիւնների մէջ սնված մի ժողովրդի համար գերագոյն իմաստութեան ներկայացուցիչներ պիտի լինէին եօթն իմաստասէրները իրանց պատմութեան հետ․ և մենք կարոդ ենք երևակայել, թէ քանի հայ կանանց դժբախտութեան պատճառ է դարձել այդ ժողովրդական գիրքը, աւելացնելով նրանց ամուսինների կասկածոտութիւնն ու արհամարհանքը դէպի կինը, դէպի նրա զգացմունքները, նրա անկեղծութիւնը․․․
Դառնանք Լիվօրնօի հրատարակութիւնների շարքին։ 1697 թւին տպագրվեց իտալերէնից թարգմանված «Պատմություն դարձի և մկրտութեան Յովհաննու Յովսէփայ Քաիտիքեան մեծանուն հրէի ըաբունւոյ» գիրքը։ Այդ մեծանուն հրէան հինգ ընտանիքների հետ ընդունել էր քրիստոոնէութիւն, գրել էր այդ դարձի պատմութիւնը, որ և թարգմանվեց հայերէնի՝ եդեսացի Յակոբ վարդապետ Ջրպետեանի ձեռքով։ Դրանից յետոյ, 1698-ին, տպագրվեց մեղրեցի Երեմիա վարդապեաի կազմած «Բառարանը»։ Դա մի մեծ գործ չէ
- ↑ Զաքարիա սարկաւագ, եր․ 55