Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/419

Այս էջը հաստատված է

 Թէ ինչ է դառնում տպարանը այնուհետև—մենք հաստատապէս չը գիտենք։ Բայց կարելի է ենթադրել, որ նա փոխադրված պիտի լինի Կ․ Պօլիս։ Այս կարծիքին ոյժ է տալիս այն, որ 1700—1705 թկականներին Կ․ Պօլսում լոյս տեսած մի, քանի գրքերի վրա նշանակված է «Ի տպարանի ս․ Էջմիածնի և ս․ Սարգսի զօրավարի» իսկ մենք գիտենք, որ Լիվօրնօի տպարանն էլ այդ այդ անունն էր կրում։ Բացի դրանից՝ Լիվօրնօի մի, քանի հրատարակութիւների վրա (օր․ Մովսէս Խորենացու «Աշխարագրութեան») տպված է․ «Ի սուրբ Էջմիածին Երեմիա վարդապետէ»․ դա ցույց է տալիս, որ տպարանի կառավարիչը Էջմիածնի Երեմիա վարդապետն էր։ Նոյն այդ մակագրութիւնը մենք տեսնում ենք, Կ․ Պօլսում 1701 թւականին տպված «Տաղարանի» վրա[1], մի նշան, որ ցոյց է տալիս թէ վարդապետը տեղափոխվել էր, երևի իբ տպարանի հետ, թիւրքաց մայրաքաղաքը։ Այս բոլորի վրա աւելացնենք և այն, որ տասնութերորդ դարի սկզբից Կ․ Պօլսում գործածութեան մէջ են Ոսկանի տառերը և փորագրել տուած պատկերները։ Վերջապէս, յայտնի հայագէտ Շրեօդէր, որ ապրում էր այդ ժամանակներում, նոյնպէս վկայում է, որ տպարանը տեղափոխվեց Կ․ Պօլիս։

  1. «Հայկական Մատենագիտ․», եր․ 658։