Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/425

Այս էջը հաստատված է

կանից շատ առաջ պիտի հասած լինէր Հօլլանդիայի գեղեցիկ մայրաքաղաքը, որովհետև այն գործերը, որոնք լոյս տեսան 1695–ին, երկար նախապատրաստութիւն էին պահանջում։

Գողթանի եպիսկոպոսի հետ Ամստերդամում են և նրա երկու, եղբօրորդիները, Ղուկաս և Միքայէլ, որոնց մասին ասված է տպագրված գրքերից մէկի յիշատակարանում թէ «վարժ ու հմուտ են լատինական լեզուին և ստացել են բազմակողմանի փիլիսոփայական կրթութիւն»։ Այսպիսով կազմվել է մտերիմ ազգականների մի ընկերակցութիւն, հրատարակչական և գրական մի ընտանիք, որի գլուխը եպիսկոպոսն է՝ իբրև անօրէն և դրամական միջոցներ հայթայթող, նրա մօրեղբօր որդին տպարանի հոգին է, իսկ երկու եղբօբորդիները իրանց ստացած կրթութիւնն են մէջ բերել։ Երկու եղբայրներից մէկը, Միքայէլը, շատ քիչ է մնում գործի մէջ, գոնէ նրա անունը այնքան յաճախ չէ յիշվում և պէտք է կարծել, որ նա շուտ է հեռացել տպարանից։ Ինչ վերաբերում է Ղուկասին, դա մի շատ արդիւնաւոր աշխատող հանդիսացաւ, միակ գրական ոյժը, որ հեղինակութիւններ էր պատրաստում տպագրութեան համար։ Ղուկասը շատ զարգացած մարդ էր․ բացի լատիներենից, ինչպէս վկայում է յայտնի գիտնական հայագէտ Շրօդէր, նա լաւ գիտէր և զանազան արևելեան լեզուներ։ Մի տեղ Ղուկասը իրան անուանում է «սնունդ Հռովմայու»․ և իրաւ, այդքան լաւ պատրաստված մի մարդ չէր կարող լինել Հայաստանի դպրոցների սնունդ։ Հռօմի