Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/428

Այս էջը հաստատված է

յուսալ, որ հայկական գրականութիւնը կը գնայ այն շաւղով, որը վաղուց անցել էր եւրօպական գրականութիւնը։ Բայց ո՞վ պիտի ցոյց տար այդ շաւիղը։ Հայ ժողովուրդը բաղկացած էր երեք դասակարգից․ դրանցից երկուսը-երկրագործն ու արհեստաւորը հազիւ հազ կարողանում էին տանել իրանց․ վրա ընկած ստրկական լուծի ծանրուրութիւնը և մի կերպ գլուխ պահել։ Մնում էր վաճառականական դասակարգը, հարուստ, առաջաւոր, տիրապետող, համեմատաբար ապահով։ Թէև նա էլ նոյն տգէտ ազգի մի բեկորն էր, բայց երկար թափառումների միջոցին շատ ու շատ դէպքերի ու փորձերի էր հանդիպում, որոնք, ըստ երևոյթին, պիտի զարթեցնէին նրա մէջ ազգային զգացմունք, հասկացնել տային թէ ինչ է պակասում հային մի պատուաւոր ազգ դառնալու համար։ Մի րօպէ մտնեն, վաճառականների այն խնճոյքը, որ խօսակցութիւնների ձևով պատկերացրել է հայագէտ Շրօդէր[1]։ Առատութիւն ու ճոխութիւն է տիրում այդ յարկի տակ-դա ինքն ըստ ինքեան հասկանալի է․ հայ վաճառականը մինչև իսկ Եւրօպայից բերած իրերով է զարդարել իր ապարանքը։ Մէկը պատմում է այսպիսի բան․ Եւրօպայում ինքը ասել է շատերին, որ հայոց երկրում խաղողը բազմաթիւ տեսակներ ունի, բայց ոչ ոք չէ հաւատացել այդ խօսքերին, որովհետև գիտեն եւրօպացիները, որ հայերը անկիրթ ազգ են և նրանց ասածներին նշանակութիւն տալ

  1. ««Արամեան լեզուին Գանձ», Ամստերդամ, 1711, եր․ 361—362։»