Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/431

Այս էջը հաստատված է

աշխարհական մարդուն շատ էլ հարկաւոր չէ գիրքը, իսկ եթէ հարկաւոր էլ լինի, աշխարհականը պիտի գընայ եկեղեցու մօտ` կարդալու ու սովորելու համար, և ոչ թէ եկեղեցին—աշխարհականի մօտ: Բայց ահա տպարանը պահանջ է դառնում․ մի կողմից նա անչափ հարկաւոր է եկեղեցականութեան, իսկ միւս կողմից մի հիմնարկութիւն է նա, որ կարող է գոյութիւն ունենալ միայն այն դէպքում, երբ նրա արտադրութիւնները վաճառվում են։ Գրավաճառութիւնը, իբրև տպարանի յարատևութեան ամենաանհրաժեշտ պայման, հարկադրում էր փոքր ի շատ է լայնացնել դրական գործունէութեան սահմանափակ շրջանը, հարկադրում էր այնպէս անել, որ տպված գրքերի համար գնողներ էլ լինեն: Եկեղեցական դասակարգից դուրս փոքր ի շատէ գրագէտ դասակարդը վաճառական ականն էր․ երկրագործն ու արհեստաւորը կարող էին առանց գրքի ու գրչի էլ ապրել, մինչդեռ վաճառականը հէնց իր պարապմունքից ստիպված` սովորում էր գրել-կարդալ։ Այդ դասակարգն էլ գլխաւորապէս հայերէն գրքերի գնողն էր։ Նա ունէր գնելու միջոցներ․ գիրքը դեռ թանգ էր, այնքան թան ու դժուարագիւտ, որ մենք տեսնում ենք շատ դէպքեր, երր արտագրվում են տպագրած գրքերը։ Վաճառականութիւնը, լինելով տպագրութեան գլխաւոր օժանդակողը, թէ իբրև մեկենաս և թէ իբրև գրքեր գնող, բնականաբար պիտի իրաւատէր էլ լինէր։ Պէտք էր մի մի անգամ տալ նրան և այնպիսի գրքեր, որոնք անհրաժեշտ են նրան գործնական կեանքի մէջ: