աշխատութիւնը, որ այնքան գեղեցկութիւն և վայելչութիւն է տալիս ամբողջ գործին, փորագրութիւնն է, որ կատարված է, ինչպէս տեսնում էք, օտարների ձեռքով։ Պարծենալ դրանով կարող է, ուրեմն, հօլլանդական արուեստը, թէև Հօլլանդիան դրանից աւելի գեղեցիկ, աւելի հռչակաւոր գործեր ունի պարծենալու համար։ Հօլլանդական փորագրութիւնները հռչակել և զարմանալի նրբութեան էին հասցրել Րուբէնս և Րէմբրանդտ հանճարեղ նկարիչները. նրանք առանձին, ինքնուրոյն դպրոցների հիմնադիրներ էին և նրանց հետևողները այնպիսի կատարելութեան հասցրին փորագրութիւնը, որ ամբողջ Եւրօպայում շատ քիչ մրցակիցներ ունէր Հօլլանդիան. այդտեղ շատ ծաղկած էր և քարտէզագրութիւնը։ Հօլլանդական արուեստի և մտաւոր հարսաութեան տեսակէտից գուցէ այնքան էլ մեծ ու պանծալի գործ չէր մեր քարտէզը. բայց ինչ էլ լինի, մենք, հայերս, միայն խորին երախտագիտութիւն պիտի զգանք դէպի այն փոքրիկ հայ ընտանիքը, որ հաստատվելով այդ հիւրասէր երկրում, վերցնում էր նրա հարստութիւններից բաժին և հայերի համար, հայացնում էր արուեստի և առաջադիմութեան մի մասը։ Միայն այս մեծագործութիւնը բաւական էր Թովմաս Վանանդեցու և նրա ընկերների անունները երախտապարտութեան և անմոռանալի յիշատակութեան արժանացնելու. միայն այսքանը բաւական է, որ Նուրիջանեանների տոհմը Ոսկան վարդապետի ետևից դասվէր ազգի լուսաւորիչների թւում։ Բայց միայն այդ գործը չէր վիճակված
Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/434
Այս էջը հաստատված է