Թերթելով հայոց մատենագրական բոլոր յիշատակարանները սկզբից մինչև XVIII դարի կէսը, մենք չենք գտնում Խորենացու մեծութիւնն ունեցող մի այլ հեղինակ։ Խնդիրը, ի հարկէ, տաղանդի, ոճի մասին չէ։ Խորենացին կատարել է մի այնպիսի մեծագործութիւն, որի նմանը նրանից առաջ և նրանից յետոյ ոչ ոք չէ կատարել։ Նա էր, որ հասկացաւ, թէ մի ագգ պիտի ունենայ իր պատմութիւնը․ հայ հոգևորականների մէջ նա էր միայն, որ փորձեց անցնել Տրդատ թագաւորի և Գրիգոր Լուսաւորչի ժամանակից դէնը, խորասուզվել հնութեան խաւարի մէջ և դուրս կանչել այնտեղից ստուերներ։ Այնքան լուսաւոր և լայն հայեացքի տէր էր այս հոգևորականը, որ կարողացաւ հասկանալ, թէ իր սքեմը չի բողոքի, եթէ նա մօտենայ հեթանոս հայութեան, սիրէ նրան, ականջ դնէ նրա երգերին ու զրոյցներին։ Աոանց մանրամասն նկարագրութիւնների էլ դժուար չէ ըմբռնել, թէ ինչ սոսկալի դժուարութիւնների պիտի բաղխվէր Խորենացին իր խիզախ միտքը իրագործելիս։ Գրաւոր յիշատակարաններ չէին մնացել երկրի մէջ, բերանացի աւանդութիւնները, երգերը առասպելները ոչնչացրվել էին քրիստոնեայ կղերի ձեռքով։ Հայաստանը չունէր մտաւոր խոշոր կենտրօն, զուրկ էր հարուստ գրադարաններից․ հաւաքել եղածը, տալ գոնէ կցկտուր տեղեկութիւններ — այդ էլ վիթխարի աշխատութիւն էր։ Այդ գործը ունէր շատ թերութիւններ, և միանգամայն հրաշք կը լինէր, եթէ ոչինչ թերութիւն չունենար։ Մեր ժամանակի քննադատը,
Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/437
Այս էջը հաստատված է