Նա նկարագրում է այն ճանապարհը, որով անցնում էր Լէնկթիմուրը։ Եւ ամեն տեղ մի և նոյնը.
Փոկս ի թիկանցն հանէին,
Զկէսըս հրով խորովէին
Եւ ճենճերովքըն ընծային…Այս դժոխքն էր հային մտցնում տասն և հինգերորդ դարը, այն դարը, որ Արևմտեան Եւրօպայում Վերածնութեան դար էր։ Ծեր հասակում մեռաւ Լէնկթիմուրը։ Համատարած մի գերեզմանատուն էր Հայաստանը, երբ նա վերջին անգամ հեռացաւ այնտեղից։ Բայց ոչ մոռացված ու հին գերեզմանատուն, որովհետև մահը շարունակում էր նրա արածը և ժողովրդի կենդանի մնացած պատառիկները կոտորվում էին սովից և ժանտախտից։ Ահա ինչպէս է նկարագրում նոյն ողբացող ականատեսը Լէնկթիմուրի թողած սովը.
Եւ ոչ նըշան ունևորին,
Չը կայր ոչ հաց հացաբաշխին,
Եւ ոչ գինի գինարբուին։
Չը կայր ոչ ձի ձիաւորին,
Եւ ոչ տըրեխ հետևակին։
Օտարք յօտարըս շրջէին
Եւ կերակուրս մուրանային։
Տիկնայք որ ճոխ տունս ունէին
Եւ մետաքսօք պերճանային,-
Հացակարօտս երևէին,
Ծածկոյթ անձանցըն խնդրէին։- ↑ «Յիշատակարան Աղէտից» Գրիգոր Խլաթեցւոյ Վաղարշապատ, 1897, եր. 6: