Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/443

Այս էջը հաստատված է

գործողներ հանդիսացան Հռօմէական մեծ պետութեան անկման երկարատև դրամայի մէջ։

Եւ այս բոլորի սկզբնապատճառը Նուրիջանեանների ընտանիքն էր։ Շրօդէր հայերէն սովորեց Թովմաս եպիսկոպոսի մօտ, Վիստօն եղբայրները իրանց թարգմանութեան համար աջակցութիւն գտան լեզուագէտ և հմուտ Ղուկասից [1]։ Առհասարակ, Ամստերդամի հայ տպագրական փոքրի ընտանիքը աշխատում էր պատուաւոր դիրք բռնել եւրօպացիների մէջ իբրև մտաւոր գործերով հետաքրքրվող և մանաւանդ իբրև իր ազգը ներկայացնող մի խումբ։ Ղուկասը ծանօթացաւ գերմանական հռչակաւոր փիլիսօփայ Լէյբնիցի հետ, որի մօտ տարաւ նաև իր եպիսկոպոս հօրեղբօրը։ Լէյբնիցի մի նամակից իմանում ենք, որ Թովմասը հէնց սկզբից մտադրութիւն ունէր տեղափոխել իր տպարանը հայրենիք, Գողթան գաւառը [2]: Հայրենի գաւառը այնպիսի սիրով և կարօտով յիշատակող Թովմասի համար շատ գրաւիչ և գեղեցիկ մի միտք պիտի լինէր հեռաւոր Վանանդի մէջ տպարանական գործ սկսելը։ Սակայն դա մի երազ էր. Հայաստանի հողի վրա Գուտենբերգի գիւտը չէր կարող ապրել, ուր մընաց զարգանալ։ Եւ եպիսկոպոսը թողեց իր միտքը ստիպված եղաւ իր բուռն զգացմունքները զոհել տպարանի սէրին։

Նուրիջանեան տունը 1696-ին հրատարակում

  1. ««Ուսումնասիրութիւն, հայ լեզուի և մատենագրութեան յԱրևմուաս», Վենետիկ, 1895, եր․ 52։»
  2. ««Սիւնիք», եր. 340:»