է Թովմա Կեմպացու «Համահետևումն Քրիստոսի» անունով մեզ ծանօթ գրքի երկրորդ տպագրութիւնը. մի տարի ընդհատումից յետոյ լոյս է հանում «Նոր Կտակարան» և «Ձայնքաղ Շարական», ապա և «Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց Հռօմայեցւոց, Ազարիայ, Հայոց, Հրէից և Տաճկաց» տօմարագիտական գիրքը։ 1690–ին տպագրվում է Մատթէոսի և Ղուկասի յօրինած «Դուռն իմաստութեան կամ Ոսկեայ դուռն դպրատան» անունով դասագիրքը՝ աշակերտներնեի համար։ Այդտեղ, բացի այբուբենից, կան քերականական գիտելիքներ, պատմուածքներ կենդանիների կեանքից, զանազան օգտակար տեղեկութիւններ, նոյն իսկ էժանագին բժշկական դեղերի ցուցակ, ինչպէս և անխուսափելի երազացոյց, գաղտնիքների գուշակող և այլն։ Վաճառականական պահանջների արդիւնքն, է նոյն 1699—ին հրատարակված «Գանձ չափոց, կշռոց, թուոց և դրամից բոլոր աշխարհի» գիրքը։ Ինչպէս վերնագիրն էլ ցոյց է տալիս, այդ գիրքը, որի հեղինակն էր Ղուկասը, բացատրում էր թէ աշխարհի զանազան կողմերում ինչ տեսակ չափեր, կշիռներ, դրամներ են գործ ածվում վաճառականութեան մէջ։ Բայց աւելի նշանաւոր է Ղուկասի մի այլ աշխատութիւնը՝ «Բնաբանութիւնն» անունով, որ տպագրվեց 1702 թւականին։ Դա հայերէն լեզուով առաջին բնական պատմութիւնն էր, որ բացաարում էր թէ ինչից են գոյանում ամպը, անձրևը, եղեամը, ձիւնը, կայծակը, գետնաշարժը և այլ այդպիսի բնական երևոյթները։
Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/444
Այս էջը հաստատված է