Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/446

Այս էջը հաստատված է

այլ ևս չէր կարելի հրատարակութիւնները շարունակել։ Միւս կողմից ծերութիւնն ու հայրենիքի կարօտն էին պատճառ, որ երբ Շրօդէր գնաց Ամստերդամ՝ Նուրիֆանեանների մօտ հայերէն լեզուն սովորելու համար, եպիսկոպոսը արդէն պաարաստվում էր իր մարդկանց հետ հեռանալ Հօլանդիայից։ Շրօդէր վճիւեց Թովմասի հետ գնալ Հայաստան, բայց ճանապարհվելու միջոցին եպիսկոպոսը ծանր հիւանդացաւ և Շրօդէր ստիպված էր մենակ գնալ Արխանգելսկի վրայով Մոսկվա, ուր պիտի սպասէր Նուրիֆանէանների գալուն։ Սակայն Նուրիֆանեանների փոխարէն Մոսկվա հասավ. լուր` թէ Թովմաս եպիսկոպոսը վախճանվել է Ամստերդամում։ Շրօդէր վճռեց մենակ շարունակել ճանապարհը, բայց չը կարողանալով ստանալ թոյլտւութիւն ռուս կառավարութիւնից` Աստրախան գնալու համար, ստիպված եղաւ վերադառնալ Հօլլանդիա։ Այդտեղ մնում էր Ղուկասը, որի մօտ էլ գիտնական գերմանացին շարունակեց հայերէնի ուսումը։ 1711 թւականին նա տպագրեց իր «Արամեան լեզուին գանձ» (Thesaurus linguae Armenicae) ուսումնասիրութիւնը, որ մասամբ կարող է և հայերէն հրատարակութիւն համարվել, քանի որ ունի իր մէջ հայերէն շատ կտորներ, որոնք տպագրված են վանանդեցիների տառերով։ Այդ ընդարձակ աշխատութեան մէջ Շրօդէր լատիներէն լեզուով տեղեկութիւններ է տալիս հայերի և նրանց լեզուի ծագման է անցեալի մասին, իհարկէ, կրկնելով այն բոլորը տուել է Մովսէս Խորենացին։ Շրօդէր առաջինն