Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/448

Այս էջը հաստատված է

 Հեռատես և խորաթափանց եւրոպացին որքա՜ն բարձր էր հայ սխօլաստիկ հեղինակներից, որոնց համար իրականութիւն, ժողովրդական կեանք չը կար։

Շրօդէրի այդ գրքից մենք հարկաւոր ենք, համարում բերել այստեղ ջուղայեցի վաճառական Սաֆարի խօսակցութիւնը մի ֆրանսիացու հետ, որ տեղի է ունենում Ամստերդամ (մեր վաճառականները անուանում էին Մսրդամ) քաղաքում։ Շրօդէրը դրել է այդ խօսակցութիւնը իրրև գաւառական բարբառի նմուշ․ բայց նա մեզ համար շատ հետաքրքրական է և իբրև ջուայեցի հայ վաճառականի գորձունէութեան և հայեացքների նկարագրութիւն[1]։

Ֆանսիացի․ Ի՞նչ գլխաւոր սանիաթ հայոց մէջն։

Սաֆար. Ամենայն հասարակ սանիաթ մեր ազգին մէջն կայ, ինչպէս ասենք դերձիկ, գթակակար, րարուչկար, դալլաք, խառատ, դուրգեար, որմնադիր, ոսկերիչ, դարրին, ջուլհակ, ծրագիր, կազմարար, ծաղկարար, ներկարար, մագաղաթագործ, ապրշմագործ, զառրաֆ, նաջդաքու, սահաթսազ, ապագիր,բասմաչի, և այլ բազումս։

Ֆր․ հիմա շաղավաթ արա ձեր վաճառականների առ ու ծախսն ինձ ասա ինչ բաբաթ ապրանք, կու բանեցնեն ու ինչ երկիր կէրթան։

Սաֆ․ Մեր ազգի մէջն բարաթ բաբաթ բազրկան կան, որն երկրէն դուրս չեն գնալ մա դուքանումն նըսաած այլ և ամեն երկրի ճոթ կու ծախէ, որն Հնդկաստան, Արաբստան, Հռոմացտան, Ֆրանսիական, Ռուսաստան և այլ ուրիշ երկրի խրիդ կըբերին․ էստոնց մօտ ամէն բաբաթ ապրանք, կլնի, ջավայիր, մարգարիտ,

  1. Տ․ և «Պաամ. Նոր-Ջուղայու», հատ․ I, եր․ 184․