Միթէ կենաց հընարս առնէին։
Մարքն ի գթոյն խորովէին,
Արագ ըզկեանս վճարէին։
Հարքն ի գորով տղայոց լային
Աղիողորմ վայէին
Ի տեսանելն զոր սնուցին
Դառըն կարեօքն ցաւագին․
Ի մեռանել մանկանց նոցին
Ինքեանք հոգիքն քաղէին։
Կիսոց չը կայր ոք որ լային,
Ի՛ ոչ գերեզմանս ճանաչէին․․․Մեծ, աշխարհասասան Լէնկթիմուրը չը կար, բայց պակաս չէին մանր-մունր Լէնկթիմուրները, որոնք կեղեքում, աւերում էին և այն, ինչ մնացել էր։ Համարեա ամբողջ XV դարը դժոխք էր Հայաստանում․ հողը արիւն, աւերակների ծուխը երկինք բարձրացած․․․
Այդ սոսկալի ժամանակներում շատ քիչ էին մնացել այնպիսի վանքեր, որոնց խաղաղ խուցերի մէջ դեռ պլպլում էր վանական ճրագը։ Խուցն էր դարերի ընթացքում պահպանել գրականութիւն ու գրագիտութիւն, բայց այժմ այնտեղ էլ ամայութիւն էր տիրում։ Ողջ մնացած վարդապետները սարսափահար նայում էին դրսի դրության, և ինչպես վայել է ստրուկ ժողովրդի ստրուկ առաջնորդներին, մրմնջում էին թէ այդ բոլոր արհաւիրքները երկինքն է ուղարկել հայ մարդու ծովացած մեղքերի համար։ Ուրիշ որ և է բացատրութիւն չէր կարողանում գտնել միստիքական խոհերի մէջ բթացած և դրսի արհաւիրքներից սարսափած միտքը։ Վանքը աղօթում էր, վանքը