Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/450

Այս էջը հաստատված է

կենդանանում է 1711 թւին, տպագրելով Յովհաննէս վարդապետ Ջուղայեցու (երևի Մրքուզի) «Համառօտ Քերականութիւնը և Տրամաբանութիւնը»։ Այնուհետև մէկ էլ երկու տարուց յետոյ է նա սկսում մի քիչ կանօնաւոր կերպով գործել։ Թովմաս եպիսկոպոսը իր տպարանը և բոլոր կայքերը կտակել էր Ղուկասին, բայց, ինչպէս երևում է, փող չէր թողել․ ուստի նրա ժառանգը, ինչպէս ինքն է պատմում, մեծամեծ նեղութիւնների մէջ ընկաւ, պարտքեր արաւ․ Ղուկասը ամեն տեղ ողբում էր․ որ որբ մնաց եպիսկոպոսից յետոյ։ Որբ էր և տպարանը․ առաջվայ շուքը չը կայ այլևս, չէ երևում «միակ բուն հայ տպագիրն Մատթէոսը. այժմ Ղուկասին օգնում է պատանի Յովհաննէս Նուրիջանեան, երևի Ղուկասի եղբայրը կամ եղբօրորդին, որ գրաշարութիւն է անում։ Հայ տպարանը պահվում է բացառապէս ջուղայեցի և այլ տեղացի վաճառականների օժանդակութեամբ։ Հրատարակութիւնների արժէքն էլ ընկած է․ այժմ տպվում են եկեղեցական գրքեր (Սաղմոս, Ժամագիրք) և Ղուկասի կրօնական շարադրութիւնները։ 1713 թւականին նա տպագրում է իր «Հայելի Աստուածաշունչ հին կտակարանինն անունով աշխատութիւնը, որ պատմում է ս․ Գրքի բովանդակութիւնը համաձայն այն բացատրութիւնների, որ մշակել էր արևելեան աստուածաբանութիւնը։ «Նախերգանքի» մէջ Ղուկասը իր համար պարծանք է համարում, որ բացատրութիւնների մի մասը վերածել է ոտանաւորի և ասում է թէ գրքի մէջ կայ «աւելի քան հազար հինգ