Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/452

Այս էջը հաստատված է

տպարանի—հայրն է[1]։Բայց եթէ չը մոռանանք, որ Թովմասի տպարանն էլ Ոսկանի տպարանից էր ծնվել, այն ժամանակ դուրս կը գայ, որ Ոսկանի հիմնած գործարանը այժմ էլ գործում է Եւրօպայում և Ս․ Ղազարի տպարանը իր նախահայր պիտի համարէ հայ առաջին ամենանշանաւոր տպագրիչին։ Հասնելով Ամստերդամի տպարանի վերջին, մենք հասած ենք լինում նաև XVII դարի տպագրական գործի վախճանին։ Այժմ մնում է մի ընդհանուր հայեացք գցել այդ ժամանակամիջոցի վրա։

——————————————————————————

Ո՛րքան տարբերութիւն դարի վերջի և սկզբի մէջ։ Սկզբում արիւնողող, աւերակների ծխի մէջ կորած Հայաստանն է փռված մեր առջև։ Կատարեալ վայրենացում, սարսափելի թանձր խաւար է տիրում աւերակների այդ կոյտի վրա։ Բայց մահի և արտասունքների թագաւորութեան մէջ նկատելի են ոտքի կանգնելու, առաջանալու ջանքեր։ Վերաշինվում են, որքան հնարաւոր է, աւերակները․ մտածում են և մտաւոր աւերանքների մասին։ Մեծ են այդ ջանքերը․ խաւար հոսանքները այնպէս են բռնացել ամեն տեղ, որ ամբողջ կէս դար կենդանութեան նշոյլներ շատ քիչ են երևում։ Լոյսը շատ նուազ ու երերուն է, իսկ գիշերը չափազանց երկար ու մեռելային։

  1. «Այսօր էլ Վենետիկի տպարանում գործ են ածում մի տեսակ տառեր, որոնք Նուրիջանեանների պատրաստետուածն են։»