Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/455

Այս էջը հաստատված է
XVI

Կ. Պօլսի նուաճումը թիւրքերի ձեռքով. բիւզանդական արատներ. աղէտ ամբողջ քրիստոնէութեան համար. Առաֆել Բաղիօեցու ողբը: —Արևելեան քրիստոնեաների ակնկալութիւնները ցնորք չեն. Եւրօպա եւ թիւրքական նուաճումներըմ. խաչակրաց արօաւանքի ծրագիրներ. Նիկօլ V պապ։— Ազատարար արշաւանքները իրականանալու վրա են. Հունիադ, Բէլգրադի յաղթութիւնը Իսքէնդէրբէյ։ —Պիոս II-ի ջանքերը. Մոսկվայի պետութիւնը եւ նար վերաբերմունքը ղէպի յոյները եւ սլաւօնները. Ռուսաստանը—Բիւզանդիայի յաջորդ։ — Սուլթանները արհամարհում են եւրօպական ջանքերը. նրանց ոյժը, Կ. Պօլսի դիրքը, համաձայնութիւնը անհնարին է պետութիւնների մէջ։ —Առեւտրական ու քաղաքական շահեր եւ քրիստոնէութիւն. Ֆրանցիսկոս I. խաչի եւ կիսալուսնի դաշնակցութիւն։ — Արեւելեան հարցի նոր կերպարանքը․ նրան լուճողը այլ եւս խաչակիր արշաւանքները չեն. քաղաքական շահերի տարբերութիւն եւ պատերազմներ.ռայծան նշանակութիւն է ստանում։ —Արեւելեան քրիստոնեաները սկսում են պատրաստվել. յունական կլէֆտները եւ արմատօլները. ժողովրդական երգեր։— Հայդուկներ ս։աւօնական երկիրներում, սերբիական երգերը.— Դիմումներ եւրօպական պետութիւններին. հայրենասիրական բանաստեղծութիւն. համասլաւօնական գաղափար. Մոլդովիա եւ Ռուսաստան. յոյների ջանքերը. Պարթենիոս պատրիարքը կախաղան է հանվում. Թիւրքիայի,քայքայումը ակներեւ է։

1453 թւականի մայիսի 29-ի լուսաբացը մի ահաւոր աղէտ էր ամբողջ քրիստոնեայ աշխարհի համար։ Այդ ժամին օսմանեան թիւրքերը մտան Կ․ Պօլիս։ Դեռ արևը չէր ծագել, երբ քաղաքի պարիսպների մօտ, ներսի կողմում, բացվեց