Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/457

Այս էջը հաստատված է

արաբական աշխարհակալներին, արիւնըռուշտ Ալփ-Ասլաններին, մինչև իսկ «Աստուծու պատուհաս»։ Մայիսեան այդ խոնաւ առաւօտը (գիշերը յորդ անձրև էր եկել) Մէհէմմէդ երկրորդը սոսկ մի սպանութիւն չէր կատարում փառաւոր անցեալի տէր մի մեծ պետութեան վրա, այլ և լուծում էր հին, արիւնալից պայքարը․ —արևելեան հարցը այդ օրից մտնում էր մի նոր, աղէտալի կերպարանքի մէջ։

Բիւզանդիան էր սեփական արատների, թուլութեան և վաղուց պատրաստվող քայքայման զոհը դարձաւ։ Ինչպէս մի մարմին, որ սպառել է իր կենսական հիւթերը և կամակորութեամբ դիմում է դէպի գերեզման, Բիւզանդիան արհաւիրքների այդ ժամանակներում կեղեքվում էր ներքին երկպառակութիւններից․ գահի թեկնածուները կոյր, փառասիրական մրցութիւնների մէջ ոչ միայն չէին մտածում հայրենիքի բախտի մասին, այլ նոյն իսկ դիմում էին օսմանեան սուլթանների օգնութեան, և պատմութիւնը իբրև բիւզանդական ստորութեան և անբարոյականութեան փաստ՝ արձանագրել է այն հանգամանքը, որ կայսերական թագի համար կռւողներից մէկը, Կոնստանտին Կանտակուզէն, իր հակառակորդներին ոչնչացնելու համար, դաշինք կապեց սուլթան Օրխանի հետ և նրա հարեմն ուղարկեց իր Թէոդորա աղջկան։ Բիւզանդիայի հոգեվարքն էր․ թիւրքերը առանց դժուարութիւնների հասատավեցին եւրօպական հողի վրա և Ադրիանուպօլիսը մայրաքաղաք դարձնելով,սկսեցին նուաճումներ անել Բալկանեան