Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/461

Այս էջը հաստատված է

Ամենեքեան առհասարակ

Արիական ազգըն շարժին,

Յորդորելով ըզ ամենեսին

Աստուածառաք պատերազմին։

Գայցեն ծովով և ցամաքով

Որպէս զաւազ որ ոչ թուին,

Որպէս առիւծ մռնչելով

Ի յայլազգիս համարձակին:

Նախ զՍտամբօլ քաղաքն առնուն

Ամենազօր կամօք Փրկչին,

Ապա յառաջ համարձակին

Եւ ի բոլոր աշխարհ սփռին:

Եւ սա բանաստեղծական ցնորք չէր...

Այս ակնկալութիւնը կար և ապրում էր մահմեդական լուծի տակ տանջվող քրիստոնեայ ազգերի մէջ և հիմնված էր իրական փաստերի վրա։ Ֆրանգստանը այսինքն Եւրօպան, խաչակիրների ութ արշաւանքներով ցոյց էր տուել, որ ինքը անտարբեր չէ դէպի նոյն իսկ Փոքր-Ասիայի, քրիստոնեաների վիճակն անգամ։ Իսկ երբ իրողութիւն դարցաւ, որ օսմանեան թուրքերը հաստատվել են Բալկանեան թերակղզում, Եւրօպան հասկացաւ, որ քաղաքական մեծ անհրաժեշաութիւն է նրանց նորից վռնդել Ասիա. այդ նպատակով նա երկու անգամ խաչակիր արշաւանքներ հանեց, որոնք, սակայն, առողջութիւն չունեցան. թիւրքերը շատ պինդ էին նստել Եւրօպական հողի վրա, թէև քրիստոնեայ զինուորութիւնը արիաբար էր կռւում նրանց դէմ։ Պատերազմական վերջին արիւնահեղ գործողութիւնները տեղի ունեցան Կ.Պօլսի նուաճումից մի քանի տարի առաջ (1444 և 1448 թւերին). կաթօլիկ կղերը կռւում էր