Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/462

Այս էջը հաստատված է

խաչակիր զօրքերի շարքում և Վիդդինի արիւնահեղ, բայց քրիստոնեաների համար դժբաղդ պատերազմի մէջ զինւորի մահ գտան մի քանի եպիսկոպոսներ: Կ․ Պօլսի գրաւումը այն սոսկալի հարուածն էր, որ կիսալուսինը հասցնում էր Խաչին։ Նա սարսափ և ցնցում տարածեց ամեն տեղ․ արևելեան հարցի նոր կերպարանքը, Եւրօպայի համար մի խեղդող իրականութիւն էր դառնում, զինված իսլամը սպառնում էր տնկել իր ահաւոր դրօշը արևմտեան աշխարհի սրտում։ Օսմանցիներին Եւրօպայից վռնդելու հարցը աւելի ևս ստիպողական, հրատապ հարց էր դառնում։ Մէհէմմէդ II-ի Կ․ Պօլսում հաստատվելուց չորս ամիս յետոյ Նիկօլայ V պապր հրատարակեց կոնդակ մի նոր խաչակիր արշաւանքի մասին թիւրքաց սուլթանի, «երկրորդ Սենեքերիմի» դէմ։ Նա համոզում էր քրիստոնեայ թագաւորներին միանալ, սահմանում էր տասանորդ եկեղեցական բոլոր արդիւքներից, խաչակիրներին մեղքերի թոդութիւն էր խոստանում։ Թիւրքերի դէմ պատերազմ սկսելու միտքը սկսեց արծարծվել Գերմանիայում, ուր յատուկ ժողովներ գումարվեցին գերմանական իշխանների ներկայացուցիչներից և հոգևորականներից։ Ամենքը զգում էին, որ անհրաժեշտ է կռիւ յայտարարել կիսալուսնին, բայց ահագին մեծամասնութիւնը հաստատում էր, որ այդ պատերազմը սկսելուց առաջ անհրաժեշտ է բարեկարգութիւններ մտցնել եկեղեցական գործերի մէջ։ Հարցը ձգձգվեց և մինչև բաւարար լուծում ստանալը` Նիկօլայ V մեոաւ, խորտակված այն վշտից, որ պատճառել