էր նրան Կ․ Պօլսի անկումը։ Բայց թիւրքերի դէմ պատերազմ մղելու միտքը այնուհետև դարձաւ մի պարտաւորութիւն, որ կարդինալների ժողովը դընում էր իւրաքանչիւր նոր ընտրվող պապի վրա[1]:
Նուաճված յոյներին մնում էր ապագայի յոյսը։ Արևմտեան Եւրօպայի յուզմունքը մի առաջնորդ էր նրանց համար, որ ցոյց էր տալիս թէ երկար չը պիտի տևէ 1453-ի մայիսի 29-ին հաստատված արիւնոտ իրականութիւնը։ Պատմագիր Ֆրանցա, նկարագրելով Կ. Պօլսի և Յունաստանի նուաճումը, գուշակում էր, որ թիւրքաց սուլթանները միայն 365 տարի գոյութիւն կունենան[2]: Մարգարէական գուշակութիւններ արին և Լևոն Իմաստունը, Մեթօդիոսը, Ագաթանգելոսը և ուրիշները. սրանք ասում էին թէ կը գայ մի ազգ, որ կը յաղթէ իսմայէլացիներին ու կազատէ Կ. Պօլիսը[3]։ Ահա այսպիսի գուշակութիւններն է ակնարկում Առաքել Բաղիշեցին։ Ժողովուրդը, գոնէ նրա այն մասը, որ հասկանում էր հայրենիքին վիճակված դժբաիտութեան ամրոզծ ծանրութիւնը, հաւատում էր այդ գուշակութիւններին, պահում էր նրանց իր սրտի մէջ իբրև միակ մխիթարութիւն։ Իսկ Եւրօպան շարունակ թելադրում էր