Նրան, որ այդպէս էլ հարկաւոր է, որ պէտք է յուսալ և սպասել։
Նիկօլայ V-ի յաջորդ Կալիկստոս III ծերունի պապը եռանդուն պատրաստութիւններ էր տեսնում թիւրքերի դէմ պատերազմ սկսելու համար․ նա չնչին գնով վաճառեց իր նախորդի հաւաքած գեղարուեստական գործերը, դադարեցրեց նրա սկսած փառաւոր շինութիւնները, որպէս զի միջոցներ ունենայ իր նուիրական միտքը իրագործելու համար։ Կաթօլիկ հոգևորականութիւնը ամեն տեղ բորբոքում էր թագաւորներին և նրանց հպատակներին իր քարոզներով։ Մի քանի թագաւորներ, այդ կրակոտ հրաւէրների ազդեցութեան տակ, իրանց ուսերի վրա կարեցին կարմիր խաչեր, բայց շարժումը մեծ չափեր չընդունեց. արքունիքները, բարձր դասակարգը անտարբեր մնացին։ Եւ սակայն որպիսի յարմար միջոց էր Եւրօպան ձեռքից փախցնում։ Օսմանեան բռնապետութիւնը ունէր իր սահմանների վրա երկու անողոք թշնամիներ, երկուսն էլ քրիստոնեայ, երկուսն էլ մեծահռչակ հերոսներ, որոնք շատ անգամ ջարդել էին անպարտելի համարվող թիւռքեռին՝ Դրանցից մէկը Ունգարիայի կառավարիչ Եանուշ Հունիադն էր, միւսը Ալբանիայի իշխան Իւրի Կաստրիօտ, որին թիւրքերը անուանում էին Իսկէնդէր-բէկ։
Մաջար հերոսը ոչ միայն ոգևորում էր իր զօրքերը և տանում նրանց ենիչէրիների ահեղ բանակի դէմ ու մեծ յաղթութիւններ տանում (նա միայն մի անգամ յաղթվեց թիւրքերից), այլ և