ջերմապես հրաւիրում էր արևմտեան ազգերը միանալ, օգնութիւն ուղարկել, որովհետև թիւրքերին Եւրօպայից վռնդելը քրիստոնեայ ազգերի ոչ միայն շահն է պահանջում, այլ և պատիւը:Սակայն հերոսի աւազակներն էլ արձագան չէին գտնում Եւրօպայում. այստեղ իւրաքանչիւր խոզ իր մանր մունր գործերով, ներքին պատերազմներով ու վէճերով էր զբաղված։ Այդ է պատճառը, որ պապի հրաւէրները, հոգևորականութեան քարոզներն էլ անպտուղ էին մնում և հունիադ չնչին ուժերով էր մղում իր հերոսական պատերազմները։ Միայն ֆրանցիսկեան վարդապետ Կապիստրանօ կարողացաւ իր պերճախօս քարոզներով հաւաքել Գերմանիայում 60,000 մարդ և տանել հունիագի մօտ։ Այդ խաչակիր բանակը բաղկացած էր հասարակութեան տականքներից— զանազան բախտախնդիրներից, փախստականններից վատ բարքի տէր քաղաքացիներից։ Բայց մաջար հերոսի ռազմական տաղանդը կարգ ու կանօն հաստատեց այդ խառնիճաղանճ ամբոխի մէջ։ Հունիադ, ունգարական զօրքերի և այդ ամբոխի գլուխն անցած դուրս եկաւ Կ․ Պօլիսը նուաճողի դէմ, որ 150,000 ընտիր զօրք, ունէր իր հրամանի տակ։Բէլգրադի շուրջր բոլորվեց պատերազմ, քրիստոնեաները այնքան սարսափելի ջարդ տուին օսմանցիներին, որ Մէհէմմէդը կատաղած՝ կռւի մէջ մտաւ․ բայց ստանալով ծանր վէրք, այդ Հռչակված աշխարհակալը ստիպված եղաւ յետ քաշել իր զօրքերը ու այնուհետև ամեն անգամ, երբ հիշում էր, որ իրան այդպէս չարաչաք.յաղթողը
Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/465
Այս էջը հաստատված է