Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/466

Այս էջը հաստատված է

դէսից-դէնից հաւաքած մարդկանց և վարդապետների մի բանակ էր, ամօթից կատաղում էր։

Բէլգրագի փառաւոր յաղթութիւնից յետոյ Հունիադ դարձեալ օգնութեան կանչեց արևմտեան թագաւորներին․ նա յոյս ունէր, որ քրիստոնեայ երկիրները վեց ամսում յետ կը խլվեն իսլամի ճանկերից և Եւրօպայում այլ ևս մի հատ թիւրք չի մնայ։ Թէև ամեն տեղ հիացմունք էր պատճառում Հունիադի յաղթութիւնը, բայց և այդպէս, ոչ ոք տեղից չը շարժվեց նրան օգնելու և հերոսը վարակվելով մի ծանր հիւանդութիւնից, մեռաւ Կապիսարանօ վարդապետի գրկում (1456)։ Մնաց միւս, աւելի մեծահռչակ հերոսը, ալբանացի Իսքէնդէր-բէկը։ Այս մարդը իր խելքի ոյժով, իր քաջութեամբ միացրեց ալբանական ցեղերը, հայրենասիրական զգացմունք ներշնչեց այդ կոպիտ լեռնցիներին և Ալբանիան համաշխարհային դեր էր կատարում։ Զուր էին թիւրքերի բազմաթիւ փորձերը։ Մէհէմմէդ II շատ անգամ յարձակումներ գործեց, բայց հանդիպեց նոյն հերոսական դիմադրութեան, որը կոտրել չէր կարողացել և նրա հայր Մուրադը․ նրա զօրքերը յաղթվում էին, այնպէս որ վերջ ի վերջոյ օսմանցի աշխարհակալը ստիպված էր ճանաչել Ալբանիայի անկախութիւնը։

Իւրի Կաստրիօտ բաւականանում էր իր Ալբանիան պաշտպանելով․ նա չունէր Հունիադի լայն ծրագիրները՝ թիւրքերին Եւրօպայից վռնդելու մասին։ Բայց և այդ նեղ սահմանների մէջ հերոսը դարձել էր քրիստոնեայ աշխարհի