Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/467

Այս էջը հաստատված է

պարծանքը, իսկ երբ Հռօմի գահը բարձրացաւ Պիոս || պապը, Իսքէնգէր-բէկը հրաւէր ստացաւ խաչակիր զինուորութեան գլուխն անցնելու։ Ալբանիայի իշխանը չը հրաժարվեց այդ մեծ և պատասխանատու պաշտօնից, բայց երկար և ապարդիւն կերպով սպասեց Եւրօպայի խաչակիրներին։

Պիոս II իր նախորդի նման ոչինչ ջանք չը խնայեց սրբազան պատերազմ սկսելու համար։ 1459 թւին նա վեհաժողով հրաւիրեց Մենտեուա քաղաքը՝ այդ պատերազմի մասին թագաւորների և իշխողների մէջ համաձայնութիւն կայացնելու համար։ Բայց եւրօպական անտարբերութիւն այս անգամ էլ եկաւ ցոյց տալու, որ խաչակրական արշաւանքների ժամանակը անցել է անդառնալի կերպով։ Մենտուայի ժողովը սակաւամարդ էր․ Քրիստոսի փոխանորդի հրաւէրը ընդունել էին միայն մի քանի իտալական և գերմանական մանր թագաւորներ և մի քանի դեսպաններ։ Ժողովին նախագահում էր պապը, և բացվեց մի տեսարան, որ այնքան սովորական դարձաւ այնուհետև արեւելեան հարցի պաատմութեան մէջ։ Եղան փայլուն ճառախօսութիւններ, որոնց մէջ յայտնվում էր ատելութիւն դէպի թիւրքերը։ Բայց չեղաւ մէկը, որ պատրաստականութիւն յայտնէր իսկոյն զօրք հանելու կամ գոնէ մի որ և է նուիրատւութիւն անելու յօգուտ խաչակիր արշաւանքի։ Դա եւրօպական առաջին կօնգրէսն էր, Յունաստանն ու Բօսնիան ուղարկել էին նրան իրանց աղաչաքններն ու հեծեծանքները, բայց դրանք չը փոխեցին ժողովի տրամադրութիւնը։