համոված էր, որ առանց կրօնափոխութեան և առանց պապի հաճութիւնը ստանալու էլ կարելի է տիրել Բիւզանդիայի աւերաէլների վրա։ Տեսնելով, որ իր դիմումը ապարդիւն է, Պիոս II պատերազմ յայտարարեց թիւրքերի դէմ, գլխաւոր հրամանատար նշանակելով Իսքէնդէր-բէկին։ Նա գնաց Անկօնա, ուր սպասում էր, թէ երբ կը պատրասավի նաւատօրմը` կուի գնալու։ Բայց հէնց այդտեղ էլ վախճանվեց և նրան ուղեկցող կարդինալները վերադարձան Հռօմ` նոր պապ ընտրելու համար, որի վրա պարտք պիտի դնէին շարունակել պատերազմի պատրաստութիւնները։
Եթէ կրօնական զգացմունքները այնքան թոյլ էին, որ պապերի կոչերը չէին կարողանում բորբոքել արևելեան քրիստոնեաների սպասած «Աստուածառաք պաաերազմը», կար համակրութեան մի ուրիշ կապ, որ աւելի հիմնաւոր էր, աւելի երկարատև։ Դարի առաջաւոր հոսանքները ստեղծել էին մի վառ հելլէնասիրութիւն, որ գնալով ծաւալվում էր ամեն տեղ և մանում էր բոլոր շրջանների մէջ։ Թիւրքական նուաճումները հարկադրեցին զարգացած յոյներին թողնել իրանց դժբախտ հայրենիքը և անցնել Իտալիա, տանելով իրանց հետ իրանց կլասիկներին։ Այդտեղ փախստականները բացին դպրոցներ, ուսուցիչ հանդիսացան ու սկսեցին արծարծել հեթանոսական Ելլադայի մաքուր լոյսը։ Հումանիստները, դասական գրականութեան և արուեստների այդ ոգևորված աշակերտները, որոնք իրանց ժամանակի ամենահեղինակաւոր մարդիկն էին, մեծ կսկիծով էին