Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/473

Այս էջը հաստատված է

Բալկանեան թերակղզու սլաւօն ազգերն էին։ Արևմտեն հելլէնասիրութիւնը ի նկատի ունէր միայն յոյներին, մինչդեռ Ռուսաստանը փրկիչ էր համարվում թէ յոյների և թէ եւրօպական Թիւրքիայի բոլոր միւս քրիստոնեայ ազգերի կողմից։ Թէև Ռուսաստանը դեռ այնպիսի դրութեան մէջ չէր, որ կարողանար շօշափելի գործերով ցոյց տալ իր դաւանակից և ցեղակից ազգերին իր կոչումը, բայց պահպանում էր նրանց հետ յարաբերութիւններ, վառ էր պահում ճնշվածների յոյսերը ապագայի վերաբերմամբ։ Արդէն XVI դարի երկրորդ կէսում, ինչպէս գրում էր Վենետիկի դեսպանը իր կառավարութեան, թիւրքաց սուլթանները վախենում էին Ռուսաստանից, որովհետև Բօլգարիայի, Սերբիայի, Բօսնիայի, Յունաստանի ժողովուրդները պատրաստ էին զէքնք վերցնել և ապստամբվել՝ թիւրքաց լուծը թօթափելու և Մօսկվայի իշխանութեան հպատակվելու համար[1]:

Ահա այս բոլոր հանգամանքները այնքան ծանրակշիռ էին դարձնում Ռուսաստանի կոչումն ու դերը արևելեան հարցի լուծման մէջ, որ Եւրօպան սկսեց համոզմունք կազմել թէ առանց Ռուսաստանի մասնակցութեան չէ կարելի ազատել քրիստոնեաներին թիւրքաց լուծից։ Ինքը Եւրօպան սկսեց ռուսներին մտցնել արևելեան գործերի մէջ, և ամեն անգամ, երբ Արևմուտքում ազատարար պատերազմի միտք էր ծագում, Ռուսաստան էին ուղարկվում դեսպանութիւններ, որոնք համոզում էին Մօսկվայի տիրողներին միանալ

  1. «Жигаревь, т. I, եր. 69:»