պատրաստվող արշաւանքին և միասին կռւել Թիւրքիայի դէմ։
Ի՞նչպէս էր վերաբերվում Թիւրքիան այն ջանքերին, որ գործ էր դնում քրիստոնեայ աշխարհը նրա դէմ։ Թիւրքաց սուլթաններին, ի հարկէ, շատ լաւ յայտնի էր, որ Եւրօպայի տենչանքն .է Ասիան վերագարձնհլ օսմանցիներին։ Այդ բացարտձակ իրողութիւնը նրանց առջև էր այն օրից, երբ Օսմանի դրօշակը անցաւ Եւրօպա և քրիստոնեայ ազգերի դիակների վրա հիմնեց զինուորական բռնապետութիւն։ Բայց սուլթանները ունէին ոչ միայն ոյժ, այլ և հանճարեղ կանխատեսութիւն․ նրանք ըմբռնել էին, որ քրիստոնեայ ազդերը չեն կարող մի ահաւոր միութիւն հանել օսմանցիների դէմ, նրանք, հասկացել էին, որ քաղաքական ձգտումները, դաւանական տարբերութիվնները միշտ մրցութիւն, նախանձ և անհամաձայնութիւն կը ստեղծեն եւրօպացիների մէջ։ Կ․ Պօլսի նուաճումը միանգամայն ապահովում էր այդ դրութիւնը։ Բիւզանդական հռչակաւոր մայրաքադաքը ոչ միայն տալիս էր օսմանցի նուաճողներին Եւրօպայի, Ասիայի և Աֆրիկայի վրա տիրապետելու մի գեղեցիկ դիրք, այլ և ստեղծում էր օսմանեան գահի համար մի միջազգային երջանիկ դրութիւն, որ ամեն տեսակ զօրքերից ու զէնքերից տասնապատիկ աւել ապահովութիւն էր իբրև գոյութիւվն պահպանելու միջոց։ Արևելեան հարցը Կ․ Պօլսի անկումից յետոյ ստացաւ այն կերպարանքը, ինչ ունի և այժմ։ «Ամեն մի խաչակիր դաշնակցութեան բոլոր մասնակցողները-ասում