ինքն էր սպառնում Եւրօպային․ Մէհէմմէդ Ֆաթիհը տիրեց նոյն իսկ Իտալիայի ափերին․ նրա թոռն Սէլիմ Եավուզը Լարն արնախում նուաճեց Եգիպտոսը խալիֆի տիտղոսի հետ ու մի օր, աւելորդ համարելով, որ քրիստոնեաներ ապրեն իր պետութեան մէջ, հրամայեց կամ իսլամացնել ամենքին կամ բնաջինջ անել։ Այդ բարբարոսական կարգադրութիւնը չը կատարվեց թիւրք հոգեորականութեան շեորհիւ, որ կարողացաւ հասկացնել կատաղի սուլթանին, թէ քրիստոնեաներն էլ ապրելու իրաւունք ունեն․ և եթէ չը լինէր շէյխ-իւլ-իսլամ Ճէմալին[1], ո՞վ գիտէ քրիստոնեաների ո՞րքան արիւն պիտի թափվէր Սէլիմի քմահաճութիւնը կատարելու համար։ Ճիշտ է, նոյն այդ միջոցին Եւրօպայում դարձեալ հրատապ խնդիր էր արևելեան հարցը, բայց ի՞նչ կարելի էր սպասել այնտեղից։ Հրապարակական ժողովներում, յիշատակագիրների և շրջաբերական թղթերի մէջ քննվում էր թէ ինչ միջոցով պէտք է միացնել բոլոր քրիստոնեաներին՝ թիվրքերի դէմ պատերազմելու համար և նոյն իսկ խօսք էր լինում այն մասին, թէ ինչպէս պիտի բաժանվեն պետութիւնների մէջ այն երկիրները, որոնք կը խլվեն Թիւրքիայից։ Լեոն X պապը բանակյցութիւններ սկսեց իր ժամանակի բոլոր թագաւորների հետ դեսպանութիւն ուղարկվեց և Ռուսաստան և ստանալով ամենքից սիրալիր պատասխաններ, այնքան ոգևորվեց, այնքան համոզվեց թէ այժմ աջողութիւնը
- ↑ Հ․ Գ․ Այվազովսքի—«Պատմութիւն Օսմանեան պետութեան», Հատ․ Ա․, Վենետիկ, 1841, եր․ 301։