շարք նոր նուաճումներ, Կանունին աշխատում էր գժտութեան և մրցութեան առիթներ ցանել պետութիւնների մէջ, որպէս զի սրանք երբէք, չը միանան իր դէմ։ Եւ քաղաքական այդ նուրբ ծրագիրը որ Սիւլէյմանի յաջորդների համար ղեկավարող սկզբունք դարձաւ ու ինքնապաշտպանութեան աւելի ուժեղ միջոց էր քան նոյն իսկ աշխարհակալի սուրը, լիովին աջողվեց։ Ֆրանսիայի Ֆրանցիկոս I թագաւորը և գերմանական կայսր Կարլոս V միմեանց դէմ պատերզմներ սկսեցին և երկուսն էլ դիմեցին Սիւլէյմանին, առաջարկելով դաշնակցութիւն կապել։ Սուլթանը ընդունեց Ֆրանսիայի առաջարկութիւնը և դարձաւ նրա դաշնակիցը։ Դա այն Ֆրանսիան էր, որ մի ժամանակ խաչակիր զինուորութիւնների հոգին էր, որ իրան անուանում էր Հռօմի անդրանիկ դուստր և որի թագաւորը կրում էր «ամենաքրիստոնեայ տիտղոսը։ Այժմ նոյն այս թագաւորը գրում էր թիւրքաց սուլթանին թէ իր խնդրած դաշնակցութեան փոխարէն նա խոստանում է լինել «մեծ կայսրի (սուլթանի) անձնուէր ծառայ»։ Այսպէս էին պահանջում քաղաքական և առևտրական շահերը, նոր ժամանակների այս վիթխարի գործօնները, որոնք միջազգային յարաբերութիւնների շրջանում ոչնչացնում էին վերացական գաղափարները, սրտի զգացմունքները։ Եւրօպայի վերաբերմունքը դէպի քրիստոնեայ ազգերը ստրկացնող մահմեդական բռնապետութիւնը ընդունում էր մի նոր կերպարանք, որ այժմ էլ գոյութիւն ունի։ Խաչի և կիսալուսնի այդ
Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/478
Այս էջը հաստատված է