հարստահարված ստրուկներին։ XVI դարի վերջերում Բալկանեան թերակղզու հիւսիսային մասերում, Դունայ գետի ափերին, տեղի ունէր մի ազատական շարժում․ Վենետիկի և Հռօմի գործակալները պատրաստում էին քրիստոնեաների ապստամբութիւն։ Դերերը բաժանված էին, որոշված էր թէ ինչ ծրագրով պիտի բորբոքվի և ինչպէս պիտի գործէ ապստամբութիւնը, զէնքերի պաշար էր պատրաստված [1]։
Այսպիսով, եթէ Թիւրքիայի դիրքը միջազգային շահերի շնորհիւ աւելի և աւելի ամրանում էր, քրիստոնեաների ազատութեան հարցն էլ նոր կերպարանք էր ստանում։ Ստրկացած ազգերը չը պիտի նստէին իրանց տեղը և սպասէին թէ երբ խաչակիր զօրքեր կը գան ու իրանց կազատեն, այլ պիտի իրանք էլ կռւեին։ Այսպէս էր որոշվում իսլամի հպատակ քրիստոնեայ ազգերի ճակատագիրը, և դա մի անդառնալի վճիռ էր, որ բղխում էր մարդկային ցեղի պատմութեան ոգուց։ Երկար ժամանակ Եւրօպան ազատութեան յոյսեր էր տալիս այդ ազգերին, «գալու, ազատելու» յոյսեր, որոնց իրագործողը պիտի լինէր պետութիւնների քրիստոնէական եղբայրակցութիւնը։ Բայց երբ անհնարին դարձաւ մի այդպիսի ազատարար եղբայրակցութիւն կազմելը, նոյն Եւրօպան սկսեց ներշնչել քրիստոնեաներին թէ յուսալ, այնու ամենայնիւ, պէտք է, բայց այսուհետև յոյսը իրագործողը պիտի լինեն նախ և առաջ իրանք, այդ
- ↑ Жигаревь, т. I, եր. 77: