Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/483

Այս էջը հաստատված է

ստրուկ քրիստոնեաները, իրանց ապստամբութիւններով։

Ել ռայեան սկսեց աշխատել մրջիւնի համբերատարութեամբ։ Ոչ «աստուածառաք պատերազմի» չիրագործվելը, ոչ թիւրքական ոյժի ահագին զարգացումը, ոչ մահմեդական լուծի անտանելի ծանրութիւնը, ոչ նոյն իսկ այն միութիւնները, որոնք առևտրական և քաղաքական նպատակներով կապվում էին խաչի և կիսալուսնի մէջ, չը մարեցին այն կայծերը, որոնց մէջ փայլում էր ստրկութիւնից ազատվելու ակնկալութիւնը։ Ժողովուրդները դարերի ընթացքում արծարծում էին իրանց սրտի մէջ այն կրակը․ որ ապագայում պիտի հրդեհէր Օսմանի բռնապետութիւնը զանազան կողմերից։ Այդ դարաւոր պատրաստութիւնների մէջ առաջաւոր տեղը բոնում էին յոյները։

Ահռելի աղէտը, որ Կ․ Պօլսի աւերակների տակ թաղեց բիւզանդական գահը, բարբարոսական արշաւանքները, որոնք ամայացրին հին Ելլադան, տասնեակ հազար դիակները, հարիւրաւոր կոյսերն ու տղաները, սրոնք տարվեցին Մէհէմմէդ II-ի հարեմը, ցաւ արտասոքւնք ու հառաչանք էին պատճառում․ յաղթվածները տեղի էին տալիս յաղթողներին, խոնարհվում էին նրանց առաջ, բայց կար և ապրում էր յոյսը թէ այդ աւերակների տակից մի օր պիտի յարութիւն առնէ յունական անկախութիւնը։ Այդ յոյսը չէին կարող խլել նուաճողները, որովհետև նա երգ էր, որ անդադար չշշնջում էին ստրկացածների շրթունքները։ Յոյն ժողովուրդը հնուց ունէր բազմաթիւ