Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/485

Այս էջը հաստատված է

կիրճերում, ուր կտրիճները սարքում էին իրանց հերոսական արշաւանքները․ նրանք տոգորված են բարձր ոգևորութեամբ և լի են քնարերգական գեղեցկութիւններով․ նրանց մեջ մեծարվում էր կլէֆտի քաջութիւնը, քարոզվում էր վրէժ և ատելութիւն ստրկացնողների դէմ, ազատութիւն և հայրենասիրութիւն։ Եւ ժողովրդական հանճարի այդ գոհարները դուրս էին գալիս արծուի այն բոյներից, ուր նրանք ստեղծագործվել էին, այդտեղից նրանք ծաւալվում էին ժողովրդի մէջ։ Դըրանք բերանացի երգեր էին և պահողը, սերունդից սերունդ աւանդողը, ժողովուրդն էր։

Կլէֆտները իրանց յանդուգն անվախութեամբ այնքան նեղում էին թիւրքերին, որ XVI դարի սկզբում սուլթան Սէլիմը յոյներից էլ կազմեց այդ աւազակների դէմ գործելու համար «արմատօլների» (մի տեսակ միլիցիա) գնդեր։ Բայց արմատօլները յաճախ միանում էին կլէֆտների հետ և բանը այնտեղին էր հասնում, որ թիւրքերը հարկադրված էին լինում նրանց յանձնել այս կամ այն գաւառի կառավարութիւնը։ Աւազակութիւնը մի անհրաժեշտութիւն էր ժողովրդի համար․ այն ընտանիքները, որոնց որդիները կլէֆտ էին, համեմատաբար ազատութիւն էին վայելում, որովհետև թիւրքերը վախենում էին վրէժից։ Կլէֆտները չէին էլ ճանաչում թիւրքաց սուլթանին․ նրանք ասում էին որ իրանց թագաւորը մի ժամանակ սպանված էր, բայց չէր նուաճվել․ իրանք այդ թագաւորի զօրականներն էին[1], որոնք

  1. Гервинусь, V, եր. 58: