Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/486

Այս էջը հաստատված է

շարունակում էին կռւել անմատչելի ամրոցներից։

Եւ նրանց կռւի գործերը հնչում էին «Օլիմպոս և Օսսա», «Կլէֆտի հրաժեշտը հայրենիքին», «Կլէֆտի մահը» երգերի մէջ [1]:

Մի և նոյն երևոյթը կրկնվում էր և Բալկանեան թերակղզու սլաւօնական երկիրներում։ Այստեղ գործող աւազակները անուանվում էին հայդուկներ: «Հայդուկ» ունկարական բառ է և մի ժամանակ հետևակ զօրքի անուն էր։ Բայց երբ հարաւային Ունգարիան ընկաւ թիւրքերի իշխանութեան տակ, երևացին աւազակային խմբեր, որոնք իրանց նոյն անունն էին տալիս։ Այդտեղից հայդուկութիւնը տարածվեց դէպի հարաւ և դարձաւ մի անհրաժեշտ հիմնարկութիւն Սերբիայում, Բօլգարիայում, Բօսնիայում, Հերցեգօվինայում[2]։ Սերբիական երգերն էլ շատ ճոխ ու հարուստ են և դրանց մէջ առանձին մեծ տեղ բռնում են պամական և հայդուկական երգերը։ Սերբ ժողուրդը չէր մոռացել իր հին թագաւորներին, չէր մոռացել այն կռիւները, որ մղում էին քրիստոնեանը թիւրքերի դէմ, նոյն իսկ Հունիադին սերբ հերոս էր դարձրել։ Երգում էին այդ բոլորը, երգում էին և հերոս հայդուկներին, որոնք շարունակում էին կռիւ անսահման ատելի անհաւատների դէմ։ «Երգը կենդանի կերպով պատկերացնում է այն անթիւ վտանգները, որոնց ենթարկվում է

  1. Կլէֆտական երգերից մի քանիսը գրված են Զօտօվի «История Всеобщей Литературы», աշխատութեան մէջ (т. I եր․ 670)։
  2. «Въстнистъ Европы», ամսագիր, 1878, № 3, եր. 287: