հայդուկը, այն ժայռը, որի ետևից նա դիտում է թիւրքին, այն քարայրը, որի մէջ նա թագնվում է և ուր նրան վիճակվում է մեռնել սովից, վերջապէս նրա արագ և յաղթական յարձակումը։ Նկարագրում է հրացանաձգութիւնը բոլոր մանրամասնութիւններով. թէ ինչպէս է հայդուկը բռնում՝ հրացանի մէջտեղից, ինչպէս է չոքում մի ծնկան վրա, դնում է հրացանը միւսի վրա, ինչպէս է աչքով նշան դնում»։ Մի խօսքով ժողովրդական ստեղծագործութիւնը չէր մոռանում ոչ մի հանգամանք, որ նրա ազատասիրական գաղափարներին նիւթ էր տալիս։ «Եւ այսպէս մենք տեսնում ենք, որ նոյն իսկ խաղաղ ժամանակն էլ ժողովուրդը անդադար զբաղեցնում էր իր երևակայութիւնը մի պատերազմով, որ ուղղված է նրանց դէմ, որոնց նա հպատակվում էր»[1]։
Ռայան միայն չէր երգում. նա դիմում էր և քաղաքական ագիտացիայի միջոցին ամեն անգամ, երբ միջազգային գործերի դրութիւնը պատեհութիւն էր տալիս։ Այդ կողմից արթուն և ժիր էին մանաւանդ յոյները, որոնց եռանդը սկսեց սաստկանալ առաւելապէս XVII դարում, երբ արդէն սկսվել էր, ինչպէս ասացինք, Թիւրքիայի քայքայումը։ Զարմանալի տեսարան է ներկայացնում այդ դարը։ Քայքայվել է սկսում Օսմանի, Մուրադների, Բայէզիդի, Մէհէմմէդի հիմնած պետութիւնը և քրիստոնեայ հպատակների դրութիւնը աւելի ևս ծանր ու անտանելի է դառնում, այնպէս որ իսլամացումը լայն չափեր է ընդունում
- ↑ Л. Ранкс, <Исторiя Сербiи>, М., 1876, եր. 79.