Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/489

Այս էջը հաստատված է

յուսահատվում, գիտէ այն ճանապարհը, որով պիտի գնար՝ իր դրութիւնից դուրս գալու համար։ XVII դարի առաջին քառորդում եւրօպական մի քանի արքունիքներին ներկայացաւ Ալէքսանդր Օտտօմանուս անունով մի մարդ, որ ունէր իր հետ արևելեան քրիստոնեաներին թիւրքերի դէմ ապստամբեցնելու ծրագիրը։ Նա իրան անուանում էր սուլթան Մէհէմմէդ III–ի որդի, ծնված Հեղինէ անունով յոյն կնոջից, որ մնացել էր քրիստոնեայ և կարողացել էր իր որդու հետ փախչել սուլթանի հարեմից: Այժմ նա խնդրում էր պետութիւնների աջակցութիւնը։ Սակայն այդ խորհրդաւոր մարդը չը կարողացաւ աջողեցնել իր ծրագիրը[1]: Աթենացի Լէօնարդ Ֆիլար 1652 թւին դիմեց անգլիական հուչակաւոր բանաստեղծ Միլտօնին, որպէսզի նրա միջոցով Անգլիայում համակրանքներ զարթեցնէ դէպի յոյները. բայց Միլտօնը միայն իր բարի ցանկութիւնները կարող էր յայտնել յոյն հայրենասէրին։

XVII դարում էլ առաջին անգամ սկսվում է համասլաւօնական գաղափարի քարոզութիւնը, որ յատկացնում էր ռուսներին սլաւօնական ցեղերը հաւաքելու և նրանցից մի միութիւն կազմելու նախաձեռնութիւնը։ Սերբիացի Իւրի Կրիժանիչ ռուսաց Ալէքսէյ թագաւորին ներկայացրած իր մի հեղինակութեան մէկ խորհուրդ էր տալիս, որ ռուսները լայնացնեն իրանց պետութեան սահմանները դէպի հարաւ, ազատեն սլաւօն ցեղերը թիւրքաց լուծից։ Բայց այդ ժամանակ ցեղական

  1. Жигарелъ, т. I, եր. 83: