երկիրն ևս հասարակ գերեաց իբրև անձինս ԺՌ․ (10,000) ընդ այր և ընդ կին, թող զայն որ մաշեցան։ Եւ զՆերքին Դերջանն և զՎերին Դերջանն, զԲաբերդ, զԿեղի, զԿոճակն, և զԳայլ գետն, զՇիռեան, զՍատաղ առհասարակ գերեաց»[1]։
Եւ տարեգրութիւնը այսպիսի տխուր միա նմանութեամբ առաջ է գնում։ 1459-ին Վանն է կողոպտվում, 1461-ին Զաքարիա կաթողիկոսը հազիւ է կարողանում ազատել Մուշը, Բաղէշը, Խլաթը, Սասունը Ջիհանշահի աւերանքներից, բայց վերջը ինքն էլ հարկադրվում է փախչել Էջմիածինից և պատսպարվել Աղթամար կղզում։
Ահա ինչպիսի առօրեայ իրականութիւն էր կախված հայ ազգի գլխին Նոր Պատմութեան շէմքում։ Ահա ինչ տեսակ մի երկրի համար էր տպագրութիւն հաստատվում մեր նկարագրած ժամանակներից մի քանի տասնամեակ յետոյ․․․
Բայց հայ ազգի այս դարաւոր դժբախտութիւնը միայն դրսի թշնամիներին վերագրելը միակողմանիութիւն կը լինէր։ Հայ ժոդովուրդը տանջվում
- ↑ «Նօտարք Հայոց», եր. 165: