Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/490

Այս էջը հաստատված է

ընդհանուր շահերը դեռ այնպէս չէին գնահատվում, ինչպէս կրօնակցական միութիւնը։ Ինքը, այդ ծրագրի հեղինակը, կաթօլիկ էր և աքսորվեց Սիբիր, որովհետև քննադատել էր ռուսական կարգերը։ Աւելի հասկանալի էր կրօնակցութիւնը։ Ալէքսէյ թագաւորը փայփայում էր իր մէջ յուանադաւան քրիստոնեաներին ազատելու յոյսը։ 1654 թւականին Թիւրքիայի հպատակ Մօլդավիան բանակցութիւններ սկսեց Մօսկվայի հետ, որոնց միտքն էր ռուս-թիւրքական պատերազմ յարուցանել՝ Մօլդավիան ազատելու համար. դրա փոխարէն Մօլդավիան խոստանում էր հպատակութիւ ռուսներին, պահպանելով իր ներքին անկախութիւնը։ Առաջարկութիւնը ընդունվեց ռուսների կողմից, բայց չիրագործվեց: Յոյները, ի հարկէ, քնած չը մնացին՝ և իրանց դատն էլ առաջ քաշեցին, օգտվելով այդքան բարեյաջող հանգամանքներից։ 1657 թւի Զատկին ռուսաց Ցարը, ընդունելով յոյն վաճառականներին, մի երկար ճառ ասաց քրիստոնեաների ազատութեան մասին։ «Եթէ Աստուծուն հաճելի լինի—այսպէս վերջացրեց նա իր խօսքը—ես կը վատնեմ իմ բոլոր զօրքերը, կը թափեմ իմ արիւնը մինչև վերջին կաթիլ, բայց կաշխատեմ ազատել նրանց»[1]: Այսպիսի դրական խոստումը աւելի ևս վառեց յոյների եռանդը և նրանք աշխատում էին, որ մօլդավօ-ռուսական համաձայնութիւնը իրականանայ։ Կ․ Պօլսի Պարթենիոս պատրիարքը գրագրութիւն սկսեց Մօսկվայի և Մօլդավիայի հետ։ «Հասել է

  1. Жигаревь, I, եր. 91,