թիւրքական բռնութեան վախճանը—գրում էր նա Մօլդավիայի իշխանին․-մօտեցել է ժամանակը, որ քրիստոնեաները տիրապետեն ամբողջ տիեզերքին»[1]: Այս թղթերը ընկան թիւրք կառավարութեան ձեռքը և պատրիարքը զգեստաւորված կախաղան հանվեց Կ․Պօլսում 1658-ին:
Մի և նոյն տարին էր, երբ սպանվեց և հայոց Թոմա պատրիարքը, է որի մասին խօսեցինք IX գլխում։ Բայց այդ երկու մահերի մէջ տարբերութիւն կար․ հայոց պատրիարքը իր ժողովրդի ստոր հակումների, իր սեփական փառասիրութեան զոհն էր, մինչդեռ յունական պատրիարքը կախազան բարձրացաւ յանուն այն գործի, որի աջողութիւնը ահագին զոհաբերութիւններ էր պահանջում։ Դա առաջին մեծ զոհն էր, որ դնում էր ազատութեան գաղափարը հայրենիքի սեղանի վրա: Նրան կախեցին, որովհետև նա ասել էր թէ թիւրակական բռնակալութեան վերջն է։ Բայց կախաղանը չը փոխեց իրողութիւնը․ Թիւրքիայի քայքայումը այլ ևս գաղտնիք չէր ոչ ոքի համար...
- ↑ Այվազօվսկի, հատ․ բ. եր. 36։