Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/492

Այս էջը հաստատված է
XVII

 Արեւելեան հարցր. քրիստոնէութիւն եւ Հայաստան, հայերը ամենից շուտ են ենթարկվում արեւելեան հարցի հարուածներին: -Հայերն էլ ունեն ռազմիկ տարրեր. կիսանկախ լեռնականներ - Զէյթուն, Սասուն, Մոկս, Շատախ, Սավուր, Խզու, Իսեան. Իսեանի նկարագրութիւնը:-Բայց հայերը չունեն հայրենասիրական դիւցազներգութիւներ. բանաւոր գրականիւթիւն. «Սասունցի Դավիթ» մեր պատմութեան հին շրջանը. Նոր Պատմութեան մեջ հայերը մոռացել են իրանց անցեալը: -Ժողովրդական գրավոր բանաստեղծութիւն. աշուղներ. երգասաց հեղինակներ. վեղարաւոր սիրահարներ. արհեստական եւ անկենդան բանաստեղծութիւն: -Չը կայ ազգային ինքնաճանաչութիւն. իսկ քաղաքական հանգամանքները հայերի առջեւ դնում են արեւելեան հարցի լուծումը. թուրք-աւսորիական պատերազմները. «հիվանդ մարդը». ազատասիրական շարժումներ ռայեայի մեջ. Պետրոս Մեծ. Կարլօվիցի դաշնադրութիւնը. Թիւրքիայի ճակատագիրը:-Իսրայել Օրի ճանապարհվում է Հայաստան:

Արեւելեան հարցը, շատ հեղինակաւոր մտածողների կարծիքով, մի հին պայքար է Եւրօպայի և Ասիայի մեջ, պայքար եւրօպական կուլտուրայի և ասիական բռնակալ, ստրկացնող ոգու մեջ, պայքար, որի առաջ բերած արիւնահեղ ընդհարումները համաշխարհային պատմութեան ամենանշանաւոր էջերն են գրավում:

Այդ դարաւոր ընդհարումները սկիզբ առան այն ժամանակից, երբ փոքրիկ Յունաստանում