եւրօպացի մարդը վառեց առաջադիմութեան լոյսը: Արեւմուտքում այդ ստեղծագործող գաղափարն էր կանգնած, իսկ Արևելքում Պարսկաստանը, որ ժառանգել էր Ասօրեստանի արնախում, կատաղի բռնակալական իդէալները: Այսպիսի սկզբունքների մեջ էր բորբոքված յամառ, երկարատև կռիւը, որ շարունակվեց սերունդից սերունդ փոփոխակի աջողութեամբ, որ շարունակվում է և այժմ: Բայց Եւրօպա և Ասիա ասելով, չը պետք է հասկանալ աշխարհագրական այն խիստ որոշված երկու մեծ մասերը. եւրօպական քաղաքակրթութիւնը մշակվում էր և Ասիայի արևմտեան ափերին, ուր ցրված էին յունական ծաղկած գաղթականութիւներ: Չորրորդ դարից սկսած՝ եւրօպական կուլպուրան ձուլվում է քրիստոնէութեան հետ և այնուհետև հին պայքարը ընդունում է կրօնների ընդհարման կերպարանք. եւրօպական մտքով կազմակերպված քրիստոնէութեան դէմ է նախ պարսից մազդեղականութիւնը, ապա արաբական իսլամը:
Քրիստոնեութիւնը Արևմտեան Ասիայի մէջ իր գիկն առաւ և այնպիսի ազգութիւներ, որոնք մինչև այդ՝ Արևելքի և Արևմուտքի պայքարի մեջ աւելի առաջինի կողմն էին բռնում երկրորդի դեմ: Այդպէս էին և հայերը։ Ընդունելով քրիստոնեութիւն, նրանք ընդ միշտ բաժանվեցին իրանց հարևան, ոչ քրիստոնեայ ազգերից և դարձան Արևմուտքի առաջաւոր պահակները Ասիայի մեջ: Պարկաստանը, որի հետ հայերը մի