իրանք հետևակ և հեծելազօր խմբերով իջնում են պահպանելու լեռնային անցքերը․․․ Կուի ժամանակ կանայք և երախաները աւանի մէջ ուրախութեան ձայն բարձրացրած՝ երգեր են երգում թշնամու դէմ․ այնքան սիրելի է նրանց համար պատերազմը, որ թշնամիների գալստեան լուրը աւետիս են համարում»[1]։
Այսպէս, ուրեմն, դարերով հարստահարված հայութեան մէջ գոյութիւն ունէին և այնպիսի տարրեր, որոնք կարող էին կլէֆտների և հայդուկների նման մարմնացնել ժողովրդի լաւագոյն յոյսերը։ Բայց հայ ազգը չափազանց շատ մեծ տարածութեան վրա էր ցիր ու ցան ընկած, չափազանց շատ էր խառնված մահմեդական ցեղերի հետ, ուստի և միմեանցից այնքան հեռու գտնվող ազատ լեռների ոգին այդ բարձրութիւնների վրա էլ կղզիացած մնաց, երբէք այնտեղից ցած չիջաւ, չը տարածվեց իբրև ընդհանրութեան բաղձացած գաղափար և հէնց այդ պատճառով էլ ժողովրդական բանաստեղծութիւն չը դարձաւ։
Շատ կարևոր է այս հանգամանքը։ Եթէ թերթենք այն ազգերի պատմութիւնը, որոնք, սեփական ջանքերով թօթափել են իրանց վրա ծանրացած լուծը, մենք կը տեսնենք, որ նախ քան վճոական գործ սկսելը այդ ազգերի մէջ երևան է եկել գրական վերանորոգութիւնը։ Հայրենիքի ազատութեան համար մարտնչող հերոսից առաջ ծնվել ու ընդհանրութեան սիրելին է դարձել գերութեան շղթաները, ազատութեան յոյսերը
- ↑ Ինճինճեան, եր. 244-235