երգող ժողովրդական գուսանը։ Այսպէս են վկայում նոր պատմութեան շատ խոշոր փաստեր։ այսպես էին Յունաստանը, Իտալիան , Սերբիան XIX դարի սկզբին, այսպէս էին Հիւսիսայէն Ամերէկան, Իրլանդիան XVIII դարի երկրորդ կէսում։ Եւ այս կողմից հայերը մի շատ խեղճ ու անկենդան ազգ են ներկայացնում։ Նայենք նրա բանաւոր և գրաւոր ժողովրդական գրականութեան, և մեզ համար շատ բան կը պարզվի։
Մեր ժողովրդական բանաւոր գրականութիւնը, գոնէ այն, որ հաւաքված է մինչև այժմ և մատչելի է քննադատութեան, ունի բազմակողմանի մօտիվներ, բայց սրանց մէջ հայրենիքի գաղափարը, հերոսական կռիւը, քաջագործութիւնները այդ գաղափարի համար—համարեա միանգամայն բացակայում են։ Հայը իմացել է երգել վիշտ, սէր, կարօտ, իմացել է պարել, մանաւանդ ողբալ այդ երգերի ներդաշնակութեամբ, բայց նա չէ ունեցել հերոսներ, որոնք ներկայացնէին իրական կեանքէց դուրս եկած և իրական չարիքների դէմ մարտնչող ոյժը։ Այնպէս էլ այդ ժողովրդական երգերի և պատմութիւնների մէջ պատկերացած է նրա ստրկական, տափակացած ոգին․ ապրել ինչպէս թոյլատրվում է, վայելել կեանքի բարիքները ինչպէս հնարաւոր է, և չունենալ աւելի բարձր հանրային ու քիչ էլ վտանգաւոր ձգտումներ-ահա ինչն է մեր ժողովրդի ոգին։ Նոյն իսկ այնքան երկարատև ստրկութիւնը հայ ժողովրդի սրտի մէջ չէ ծնեցրել սուր դժգոհութիւն։ Մենք խօսում ենք այնպիսի դժգոհութեան մասին, որ