Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/502

Այս էջը հաստատված է

Հանգամանքը, որ երգերը մեծ մասամբ աշխարհիկ բովանդակութիւն ունէին, գրվում էին կամ բոլորովին աշխարհաբար, կամ աշխարհաբարին շատ մօտիկ գրաբար լեզւով, բավական են վկայելու, որ այդ գրաւոր բանաստեղծութիւնը կարելի է ժողովրդական անուանել։ Երգասաց հեղինակները նոյն ժողովրդական աշուղներն էին, այն զանազանութեամբ, որ դրանք գրագէտ էին, ուստի և կարողանում էին գրի անցկացնել իրանց հիւսւածքները։ Եւ որովհետև գրագէտ էր գլխաւորապէս հոգևորական դասակարգը, ուստի երգասաց հեղինակները մեծ մասամբ հոգևորականներ էին - վարդապետներ, եպիսկոպոսներ, մինչև իսկ կաթողիկոսներ։

Հայ աշուղական դասակարգը, անկասկած հին ծագում ունի և նշանաւոր դեր է խաղացել Ժողովրդի կրթութեան գործում, երբ գրագիտութիւնը էր տարածված, երբ գաղափարները մի տեղից միւս տեղ անելու համար միայն այդ թափառական երգիչները գոյութիւն ունէին։ Աւելի հին ժամանակների մասին մենք դատելու նիւթ չունենք։ Բայց գոնէ XV դարից հայ աշուղը աչքի է ընկնում մի յատկութեամբ․ դա այն է, որ այդ ժողովրդական երգիչը բանաստեղրութիւնը հայրենիք չունի, եթէ բանաստեղծական թոյլ ընդունակութիւն ունեցող ազգերը պիտի կամայ-ակամայ մուրացկան դառնան — դրա կենդանի օրինակը հայ աշուղն է։ Նա սպասաւորել է արևելեան բանահիւսութեան, տարածել է պարսկական թիւրքաց