Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/503

Այս էջը հաստատված է

վէպերն ու տաղերը, աւելացրել է դրանց վրա իր սեփական ստեղծագործութիւներն էլ, բայց փոքր ի շատէ ինքնուրույնութիւն կարողացել է պահպանել միմիայն կրօնական հարցերի մէջ, երբ նրան, իրրև քրիստոնեայ երգչի, հարկավոր էր լինում վէճի բռնվել մահմեդականների հետ։ Մնացած դեպքերում հայ աշուղի ազգութիւնը համարեա չէր երևում։ «Ցաւալու ու ծանր ասելու բան է, ինչպէս հայ մայրն օրօրքն ասելում` քունը կոտրելով ու գուրգուրելով մեծացրել է որդուն պարսից ու թուրքերու համար երգիչ», ասում է Ախվերդեանը[1]: Հայ ազգի որ և է աւանդութիւնը, որ կապ չունենար կրօնական հաւատալիքների հետ, հայ որ և է հերոսի գործերի նկարագրութիւնը երբէք չէին ոգևորում հայ աշուղին։ Նա իր ժողովրդի հարազատ որդին էր․․.

Այսպիսի անինքնուրոյնութիւնն ու ազգային անտարբերութիւնը յատուկ են և երգասաց հեղինարներին։ Դրանց գործերը ամենամեծ մասով ներկայացնում են ողորմելի տափակութիւն, վերին աստիճանի արհեստական նմանողութիւններ, որոնց մէջ տաղտկալի միանմանութեամբ կրկնվում են վարդի ու սոխակի, գինու ու գեղեցկութեան գովասանքները։

Փայլուն հանճարները գաճաճ նմանվողների լէգէօններ են թողնում իրանց ետևից։ Հաֆիզւ արևելքի այս ամենախոշոր քնարերգակ բանաստեղծը, իր դիւթող երգերով նուաճեց ամեն մէկին, որին մատչելի էր նրա լեզուն։ Նրան

  1. *«Սայեաթ-Նովա», Մօսկվա, 1852, եր․ գ․